Ամանորին ընդառաջ գների անհիմն բարձրացումները կկանխվեն

21.12.2017 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #ՏՄՊՊՀ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ Ամանորին ընդառաջ անհրաժեշտ է խստացնել գերիշխող ապրանքային շուկաներում վերահսկողությունը:

«Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը։ Նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր»,- ընդգծել է նա:

Հաշվի առնելով հանրության շրջանում առկա մտահոգությունները՝ վարչապետն առաջարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում: Նպատակը գների անհիմն բարձրացումներն ու հակամրցակցային գործողությունները կանխարգելելն է, ինչպես նաեւ ամենօրյա մոնիթորինգի իրականացումը՝ շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ կերպով տեղեկանալու համար:
Դիտում՝ 2852

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW