ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է լրացուցիչ 40 մլն դրամ ուղղել «Երիտասարդ ընտանիքին՝մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսագումարների համաֆինանսավորմանը:Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանի խոսքով՝ ծրագրում ավելի վաղ կատարվել են փոփոխություններ՝ կապված երիտասարդ ընտանիքի տարիքային շեմի բարձրացման, ձեռք բերվող բնակարանների արժեքի եւ վարկի առավելագույն չափի ավելացման հետ: Սա, ըստ փոխնախարարի, նպաստել է 2016-2017 թթ. ծրագրի շրջանակում տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալների եւ շահառուների քանակի կտրուկ ավելացմանը, ինչն էլ պայմանավորել է լրացուցիչ միջոցներ ուղղելու անհրաժեշտությունը: Tweet Դիտում՝ 2845