Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2 347 265 մարդ, որը 21,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:Ինչպես հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, նոյեմբերին երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 193 173 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 13,1%-ով: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերին ուղեւորահոսքը կազմել է 178 748 մարդ՝ 6%-ով գերազանցելով նախորդ տարվա նոյեմբեր ամսվա ցուցանիշը:Իսկ հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016թ. նույն ամիսների համեմատ, «Զվարթնոց»-ում գրանցվել է ուղեւորահոսքի 17,7% աճ:«Զվարթնոց»-ում 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 20 573 տոննա ապրանք, որը 29,8%-ով գերազանցում է 2016թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում նոյեմբերին ուղեւորահոսքը կազմել է 14 425 մարդ: 2016թ. նույն ամսին ուղեւորահոսքը կազմել էր 2 175 մարդ: «Շիրակ»-ում հունվար-նոյեմբեր ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 91 497 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 864 մարդու փոխարեն: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 18,7%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները: Tweet Դիտում՝ 2679