Երեւան, 25 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏել” ընկերությունն այսօր հայտարարել է երկու նոր արագ սպասարկման կենտրոների բացման մասին: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդեցին ընկերության մամլո ծառայությունում, կենտրոններից առաջինը բացվել է Երեւանում` Էրեբունի 18 հասցեով, երկրորդը` Գյումրիում` Գորկու 48/1 հասցեով: Երկու կենտրոններն էլ բացվել են “Սի էնդ էֆ քո” ՍՊԸ-ի կողմից, որը հանդիսանում է “ԱրմենՏելի” գործընկերն ու “Unilever Cosmetics”, “Henkel” եւ այլ հայտնի ապրանքանիշների դիստրիբյուտորը Հայաստանում: “ԱրմենՏելի” առաջին արագ սպասարկման կենտրոնը բացվել էր այս տարվա մայիսին` “Ցիտադել” բիզնես կենտրոնում ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7584