Ամերիաբանկը FMO-ից $30 մլն վարկ է ներգրավել

01.12.2017 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #FMO #Արտակ Հանեսյան
Ամերիաբանկը եւ Հոլանդիայի զարգացման բանկը (FMO) նոյեմբերի 30-ին կնքել են $30 մլն-ի վարկային պայմանագիր:

Բանկում նշել են, որ միջոցներն ուղղվելու են երիտասարդ ձեռներեցների փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորմանը:

«Մենք բարձր ենք գնահատում մեր հին գործընկերոջ հետ հարաբերությունները, որոնք սկսվել են դեռեւս 2009թ.: Այժմ ուրախությամբ հայտնում ենք նոր վարկային պայմանագրի կնքման մասին, որն ազդարարում է փոխշահավետ համագործակցության նոր փուլի մեկնարկը: ՓՄՁ-ների եւ մանրածախ բիզնեսի զարգացումն Ամերիաբանկի առաջնահերթ ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք երիտասարդ ձեռներեցների եւ մանրածախ բիզնեսի մեջ մեծ ներուժ ենք տեսնում, ուստի վստահ եղեք, որ այս նոր վարկային միջոցները բարեհաջող կտեղաբաշխվեն»,- ասել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«FMO-ն հպարտ է շարունակել իր սերտ եւ արդյունավետ փոխգործակցությունն Ամերիաբանկի հետ՝ աջակցելով Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս նոր ֆինանսավորումը կնպաստի Ամերիաբանկի շարունակական աճին եւ երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը:

Ամերիաբանկում ընդգծել են, որ նոր վարկային միջոցների շնորհիվ կմեծացնեն ՓՄՁ-ների վարկավորման ծավալը՝ նպաստելով նրանց զարգացմանը եւ ներքին ու արտաքին շուկաներում մրցունակության բարձրացմանը:
Դիտում՝ 8070
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW