Կառավարությունն առաջարկում է զրկել ներմուծոҕ֕Ŗ˕֠պարզեցված հարկի դաշտում գործելու իրավունքից

21.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 21 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել “Պարզեցված հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին կառավարության մամլո ծառայությունում, նախագծով առաջարկվում է բացառել տնտեսության հիմնական ճյուղերի եւ գործունեությունների ընդգրկումը պարզեցված հարկի դաշտ, զգալիորեն նեղացնել պարզեցված հարկով հարկվող գործունեության շրջանակները, պարզեցված հարկ վճարողի համար բացառել ներկայացուցչություններ կամ մասնաճյուղեր ունենալու, ինչպես նաեւ ՀՀ ներմուծում կատարելու հնարավորությունները:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6881
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW