ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ հայ-շվեյցարական տնտեսական հարաբերություններում այս տարի զգալի առաջընթաց է արձանագրվել, մասնավորապես՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին դեպի Շվեյցարիա արտահանման ծավալը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,6 անգամ: Այս մասին Կարեն Կարապետյանն ասել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերի հետ հանդիպման ժամանակ:Վարչապետի խոսքով՝ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, եւ եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան Հայաստանի առաջնային տնտեսական գործընկերներից է: «Մենք պատրաստ ենք բազմաոլորտ համագործակցություն զարգացնել Շվեյցարիայի հետ՝ շվեյցարական կապիտալը ներգրավելով հայաստանյան շուկայում: Հայաստանը կարող է նաեւ բավական հետաքրքիր պլատֆորմ լինել շվեյցարական բիզնեսի համար ե՛ւ ԵԱՏՄ շուկայում, ե՛ւ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում, ինչպես նաեւ ԱՏԳ միջոցով իրանական շուկայում գործունեություն ծավալելու համար»,- նշել է Կարեն Կարապետյանը: Լուկաս Գասսերն էլ ասել է, որ մի շարք շվեյցարական ընկերություններ արդեն օգտվում են Հայաստանի՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու պլատֆորմի հնարավորությունից եւ կարող են լավ օրինակ ծառայել, իսկ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը եւս հետաքրքիր է շվեյցարական ներդրողների համար: Tweet Դիտում՝ 1863