Հայաստանում բելառուսական բիզնեսի համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն

21.11.2017 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Բոլեսլավ Պիրշտուկ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ կառավարությունը պատրաստ է բելառուսական բիզնեսի համար առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծել:

Այս մասին Կարեն Կարապետյանն ասել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

Կարեւորելով տնտեսական ոլորտում փոխգործակցությունը՝ վարչապետը նշել է, որ երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակը գտնվում է ցածր մակարդակի վրա եւ ավելացրել, որ կառավարություններն այժմ քննարկում են կոնկրետ քայլեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-բելառուսական տնտեսական կապերին:

Կարեն Կարապետյանը կարեւորել է բելառուսական կապիտալի ներգրավումը Մեղրիի ազատ տնտեսական գոտի եւ հեռանկարային համարել բելառուսցի գործընկերների հետ համագործակցությամբ Հայաստանում գյուղտեխնիկայի, վերելակների արտադրության կազմակերպումը, գյուղմթերքների վերամշակման, տրանսպորտի եւ այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը:

Բոլեսլավ Պիրշտուկը եւս կարեւորել է երկրներ միջեւ տնտեսական կապերի խթանումն ու այդ առումով անհրաժեշտ համարել երկկողմ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումն ու համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:
Դիտում՝ 1598

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW