Ինեկոբանկը ներդրել է 1 CLICK նոր վարկատեսակը

20.11.2017 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #1 CLICK
Ինեկոբանկը ներդրել է 1 CLICK նոր վարկային պրոդուկտը:

Ինչպես հայտնել են բանկում, 1 CLICK-ն օնլայն վարկ է, որը «չունի իր նախադեպը Հայաստանում եւ հասանելի է հաճախորդներին Ինեկոբանկի օնլայն բենքինգ համակարգի միջոցով շաբաթվա բոլոր օրերին, օրվա ցանկացած ժամի՝ 24/7 ռեժիմով»:

Վարկը տրամադրվում է վայրկյանների ընթացքում՝ մեկ քլիքով։

«Օնլայն վարկի ներդրումը մեր հաճախորդների պահանջն է, որոնք, ունենալով զբաղված գրաֆիկ, չեն ցանկանում լրացուցիչ ժամանակ ծախսել բանկի մասնաճյուղեր այցելելու համար եւ նախընտրում են բանկային ծառայությունից օգտվել օնլայն եւ մոբայլ ուղիների միջոցով։ Ներդնելով այս նոր վարկատեսակը՝ Ինեկոբանկը լուծում է իր հաճախորդների համար մի շատ կարեւոր խնդիր՝ հաշված վայրկյանների ընթացքում տրամադրում է մինչեւ 1,5 մլն դրամ վարկ հաճախորդի համար ամենահարմար վայրում եւ օրվա ցանկացած ժամի։

Հաճախորդներն ինքնուրույն կարող են փոփոխել վարկի գումարը՝ առաջարկված սահմանաչափի շրջանակում, ընտրել իրենց հարմար վճարման օրն ու վարկի ժամկետը»,- նշել է Ինեկոբանկի զարգացման գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

Բանկում ընդգծել են, որ իրենց առաջնային նպատակներից է բանկային ծառայություններից օգտվելը դարձնել հաճախորդների համար պարզ եւ արագ գործընթաց, որը միշտ հասանելի է՝ անկախ հաճախորդի գտնվելու վայրից:

«Ինեկոբանկը, ունենալով Հայաստանում ամենատարածված ֆինանսական հավելվածը՝ InecoMobile-ը, վաղուց արդեն իր հաճախորդների համար օնլայն ռեժիմով հասանելի է դարձրել բանկային գրեթե բոլոր ծառայությունները, այդ թվում՝ տարատեսակ փոխանցումների իրականացումը, ավանդների ընդունումը եւ համալրումը, կոմունալ վճարումների կատարումը, արտարժույթի փոխանակումը, արագ դրամական փոխանցումներ իրականացումը եւ այլ ծառայություններ։

Ինեկոբանկի համար հաճախորդների գոհունակության բարձրացումն ու հարմարավետության ապահովումն ունեն կարեւոր ռազմավարական նշանակություն: Այդ նպատակով բանկը մշտապես բարելավում է իր կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ իրականացնելով ներդրումներ թե՛ տեխնոլոգիաների զարգացման, թե՛ գործող մասնաճյուղային ցանցի բարելավման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

1 CLICK վարկի պայմաններին մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

«Արդեն 21 տարի է՝ Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ եւ սպասարկում ավելի քան 400 հազ. հաճախորդ՝ բանկի 23 մասնաճյուղերում: Ինեկոբանկը բանկային ծառայությունների մատուցումը հասցրել է բոլորովին այլ` բարձր մակարդակի թվային տեխնոլոգիաների ներդրման եւ զարգացման շնորհիվ»,- ընդգծել են բանկում:

Որպես վերոնշյալի ապացույց՝ Ինեկոբանկում ներկայացրել են հետեւյալ փաստերը՝

-2009-ին բանկն առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպե,
-2012-ին առաջիններից մեկն է ներդրել օնլայն բենքինգ ծրագիրը, որն ապահովում է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով,
-2014-ին ստեղծել է InecoMobile հավելվածը, որն ունի ամենաշատ ներբեռնումները ֆինանսական հավելվածների շարքում:
Դիտում՝ 9510
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW