Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգն այսօր վստահեցրել է, որ բանկը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից առանցքային կարեւորություն ունեցող ծրագրերին, այդ թվում՝ տնտեսության թվայնացմանը:Այս մասին Վենկայ Ժանգը նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: ԱԶԲ փոխնախագահը նշել է, որ Հայաստանի տնտեսության համար կարեւոր մի շարք ոլորտներում իրականացված շուրջ երեք տասնյակ խոշոր ծրագրերն իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսության զարգացման գործում:Նա ընդգծել է, որ բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանին ոչ միայն ազգային ծրագրերի իրականացման գործում, այլեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանը միտված աշխատանքներում: Սերժ Սարգսյանն էլ հույս է հայտնել, որ ԱԶԲ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի:ՀՀ նախագահը Հայաստանի համար հաջորդ առաջնահերթությունը համարել է բարեփոխումների հետեւողական շարունակումն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են, օրինակ, սոցիալական, ֆինանսական, գործարար միջավայրի բարելավումը, քաղաքային տրանսպորտի ոլորտում բարեփոխումները, տնտեսության թվայնացումը եւ այլն: Tweet Դիտում՝ 1765