Ռուսաստանում Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել Ահարոն Պապոյանը։«Պապոյանը investment banking-ի հաջողակ մասնագետ է, «ATON» ընկերության բաժնետեր, Կորպորատիվ ֆինանսների վարչության ղեկավարն է, Հայաստանում ներդրումների փորձ ունի»,- նշել են հիմնադրամում։«Ներդրումային ինդուստրիայի 22 տարվա փորձս, ձեռք բերած գիտելիքներս ու մեծ կապերս թույլ կտան ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն առաջ մղել, հասկանալ, թե ինչ խնդիրներ են ունենում ներդրողները Հայաստան գալիս կամ ներդրումների վերջնական որոշումներ չկայացնելիս, ինչպես կարգավորել ենթակառուցվածքները՝ մեր տնտեսության գրավչությունը մեծացնելու համար»,- նշել է Ռուսաստանում ՀԶՀ նորանշանակ պաշտոնական ներկայացուցիչ Ահարոն Պապոյանը: Tweet Դիտում՝ 5756