«Թել-Սել» ընկերությունը նոյեմբերի 1-ին Մաշտոցի 5 հասցեում («Փակ շուկա») նոր մասնաճյուղ է բացել:Ընկերությունում նշել են, որ ժամը 10:00-22:00-ը մասնաճյուղում կարելի է կատարել եւ ստանալ դրամական փոխանցումներ՝ Telcell Transfer, Unistream, Converse Transfer համակարգերով, ինչպես նաեւ վճարումներ կատարել շուրջ 200 ծառայությունների դիմաց:«Մեր ծառայություններից օգտվելը ե՛ւ հարմարավետ է, ե՛ւ անվտանգ: Հաճախորդների հետ մշտապես հետադարձ կապ պահպանելով՝ մենք ապահովում ենք նրանց պահանջմունքներին հարիր ծառայություններ իրենց նախընտրած տեղանքում: Վճարումներ կատարելը եւս պետք է հարմարավետ ու հեշտ լինի: Այս նկատառումով էլ Telcell-ը պարբերաբար ընդլայնում է վճարումների ընդունման կետերի ցանցը»,- նշել է «Թել-Սել»-ի մասնաճյուղերի կառավարման պատասխանատու Դավիթ Մեսրոպյանը: Tweet Դիտում՝ 2312