ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները PIN-կոդը կարող են փոխել բանկոմատի միջոցով
03.11.2017 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Բանկում նշել են, որ նման ծառայությունը օգտակար կլինի այն հաճախորդներին, որոնց համար դժվար է հիշել բանկի կողմից սահմանված քարտի սկզբնական PIN-կոդը:
«Բացի դրանից, հաճախորդները կարող են սահմանել միասնական PIN-կոդ միաժամանակ մի քանի քարտերի համար եւ ստիպված չլինել հիշել միաժամանակ մի քանի տարբեր PIN-կոդեր: Այս ծառայությունն օգտակար է նաեւ այն դեպքերում, երբ հաճախորդն ունի մտավախություն, որ իր քարտի PIN-կոդը հայտնի է դարձել երրորդ անձի:
PIN-կոդի ինքնուրույն փոխարինումն իրականացվում է մի քանի քայլով, եւ չի առաջացնում դժվարություններ հաճախորդների մոտ: Ընդամենը պետք է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկած քարտը տեղադրել բանկոմատի մեջ, մուտքագրել գործող PIN-կոդը, ընտրել «PIN-կոդի փոխարինում» կոճակը, մուտքագրել նոր PIN-կոդը եւ հաստատել այն»,- ասված է հաղորդագրությունում:
PIN-կոդի ինքնուրույն փոխարինման ծառայությունը տրամադրվում է անվճար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատային ցանցը ներառում է 157 բանկոմատ:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: