Արդշինբանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

31.10.2017 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ
Արդշինբանկը բարելավել է կանխիկով սպառողական վարկերի տրամադրման պայմանները` նվազեցնելով տարեկան տոկոսադրույքը:

Բանկում նշել են, որ համաձայն նոր պայմանների՝ վարկերը տրամադրվում են մինչեւ 120 ամիս մարման ժամկետով, տարեկան տոկոսադրույքը սկսում է 20%-ից, իսկ վարկի առավելագույն գումարը 1 600 000 դրամ է: Վարկը տրամադրվում է ցանկացած նպատակի համար, առանց գրավի կամ երրորդ անձանց երաշխավորության պահանջի:

«Արդշինբանկը մշտապես աշխատում է վարկերն առավել հասանելի դարձնելու եւ մատուցվող ծառայությունների ցանկն ընդլայնելու ուղղությամբ: Բարելավված պայմանների շնորհիվ բանկի սպառողական վարկերը հասանելի են դարձել ավելի մեծ թվով հաճախորդների: Պարզեցվել են դրամական միջոցների տրամադրման գործընթացը, էականորեն կրճատվել է վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամանակահատվածը. այժմ վարկը տրամադրվում է տեղում հաշված րոպեների ընթացքում: Չի պահանջվում նաեւ եկամուտը հավաստող փաստաթուղթ»,- նշել է Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:  

Կանխիկով սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ:

Բանկում ընդգծել են, որ մինչեւ 12 ամիս ժամկետով վարկերի դեպքում վարկառուից չի պահանջվում «Դժբախտ պատահարից» ապահովագրություն:
Դիտում՝ 17048

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW