Երեւանում նշվել է Խնայողությունների համաշխարհային օրը

31.10.2017 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նարեկ Ղազարյան #ԿԲ
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Հայաստանի բանկերի միության եւ Կենտրոնական բանկի կողմից այսօր իրականացվել է Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված միջոցառում։

ԿԲ-ում նշել են, որ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել օրվա խորհրդին նվիրված հանդիպում, որին մասնակցել են համալսարանի ուսանողները եւ պրոֆեսորա-դասախոսական կազմը։

Հանդիպման հիմնական բանախոսը ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային
քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների բաժնի պետ Նարեկ Ղազարյանն էր, որը ներկայացրել է «Խնայողությունների ազդեցությունը երկարաժամկետ տնտեսական աճի վրա» շնորհանդեսը։ Շնորհանդեսի նպատակն էր ապագա տնտեսագետներին ներկայացնել խնայողությունների եւ տնեսական աճի կապը։

Խնայողությունների համաշխարհային օրը սկիզբ է առել Իտալիայի Միլան քաղաքում կայացած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսից՝ 1924թ., որտեղ կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ը, հայտարարվել է համաշխարհային խնայողությունների օր: Այդ օրը կոչված էր խթանելու ֆինանսական խնայողություններ կատարելու գործընթացն ամբողջ աշխարհում։
Դիտում՝ 4112

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW