2007 թ. առաջին կիսամյակում “Հայէկոնոմբանկի” շահույթը կազմել է 700 մլն դրամ` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 40%-ով

15.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 15 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թ. առաջին կիսամյակում “Հայէկոնոմբանկի” շահույթը կազմել է 700 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 40%-ով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր ասել է “Հայէկոնոմբակի” գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը` հանդես գալով բանկի բաժնետերի տարեկան ժողովում:

2006 թ. “Հայէկոնոմբակի” շահույթը կազմել է 1 մլրդ 571 մլն դրամ` 2005 թ. ցուցանիշը գերազանցելով 30%-ով: 2006 թ. “Հայէկոնոմբանկի” ակտիվները կազմել են 43 մլրդ 952 մլն (աճը 26.4%):

2007 թ. առաջին կիսամյակում բանկի վարկային փաթեթը կազմել է 23 մլրդ 547 մլն (աճը 17.50%), ակտիվները` 60 մլրդ դրամ (աճը 36.7%):

2006 թ. վերջում “Հայէկոնոմբանկը” ուներ 45 641 հաճախորդ, իսկ 2007 թ. առաջին կիսամյակի տվյալներով նրանց թիվը կազմել է 53 հազար:

Նախորդ տարվա վերջի դրությամբ “Հայէկոնոմբանկը” ուներ 40 930 քարտապան, 2007 թ. հունիսին նրանց թիվը հասել է 47 հազարի: ArCa պլաստիկ քարտերի 42.6%-ը բաժին է ընկնում “Հայէկոնոմբանկին”:

2006 թ. բանկը բացել է 4 նոր մասնաճյուղ. “Աջափնյակ”, “Գոգավան”, “Նորք-Մարաշ” եւ “Ռոսիա”:

Դավիթ Սուքիասյանը նշել է, որ “Հայէկոնոմբանկը” երկրոդ տարին անընդմեջ ճանաչվում է որպես ներքին պետական պարտքի կառավարման լավագույն ագենտ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7929
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW