Օտարերկրյա ներդրողները հետաքրքրված են «Մեղրի» ԱՏԳ մուտքով

06.10.2017 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մեղրի» ԱՏԳ #Սուրեն Կարայան #Արա Աբրահամյան
Օտարերկրյա մի շարք ներդրողներ «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու ցանկություն են հայտնել:

Իրենց այս մտադրության մասին գործարարները բարձրաձայնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ Երեւանում կայացած հանդիպմանը: Նրանց թվում է եղել նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարար Արա Աբրահամյանը:

Ներդրողները նշել են, որ ուսումնասիրել են ստեղծվող ԱՏԳ-ի առավելությունները եւ ներդրումներ կատարելու տեսանկյունից այն գրավիչ են համարել: Նրանց խոսքով՝ հայկական ԱՏԳ-ն կարող է որպես միջանցք հանդես գալ Իրանի, ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ։

Սուրեն Կարայանը գործարարներին ներկայացրել է ԱՏԳ-ում բացվող հնարավորությունները՝ անդրադառնալով նաեւ «Արազ» իրանական ԱՏԳ-ի հետ համագործակցության հեռանկարներին։

Ներդրողները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարելու երկու ուղղություններով՝ արտադրական ձեռնարկություն եւ ժամանցային ծառայություններ։
Դիտում՝ 2514

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW