Լիզինգ՝ վերամշակման ոլորտում կիրառվող սարքերի համար

04.10.2017 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #լիզինգ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ասել է, որ նախարարությունը վերամշակման ոլորտում կիրառվող սարքերի լիզինգի ծրագիր է մշակում:

Այս մասին Իգնատի Առաքելյանն ասել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի ժամանակ, որի առանցքային թեման գյուղոլորտի զարգացմանն ուղղված 2017թ. ծրագրերի փաթեթի քննարկումն էր:

«Ժամանակն է նշաձողը փոքր-ինչ բարձրացնել, քանի որ հանրապետությունում կան գյուղացիական տնտեսություններ, որոնք պատրաստ են զարգանալու, եւ մենք այս ծրագրերի միջոցով փորձում ենք նրանց տալ այդ հնարավորությունը, դա մատչելի ֆինանսական ռեսուրսներ են եւ նորագույն տեխնոլոգիաները»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակում արդեն 3 ընկերություն ստացել է վարկ, եւս 10 հայտ քննարկման փուլում է:

Լիզինգի պետական աջակցության  ծրագրի շրջանակում էլ տրամադրվել է շուրջ 140 միավոր գյուղտեխնիկա եւ ստեղծվել է գյուղատնտեսական տեխնիկայի մեկ կայան Գեղարքունիքի մարզում:

Իգնատի Առաքելյանն նախարարը նշել է, որ պիլոտային այս ծրագրերն իրականացվել են խնայված միջոցների հաշվին:
Դիտում՝ 2072
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW