Այս տարի շուրջ $4.4 մլն-ի 620 տեսակի հայկական արտադրանք է արտահանվել Կրասնոդար՝ վերամշակված սնունդ, հայկական պահածոներ, մուրաբաներ, խմիչքներ, հյութեր եւ այլն:Այս մասին ասել է ՌԴ Կրասնոդարի մարզի հայ համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը: Նրա փախանցմամբ՝ նախատեսվում է այդ թիվը հասցնել $5 մլն-ի, իսկ հաջորդ տարվա համար գործարարները մտադիր են $7.5 մլն-ի «Made in Armenia» արտադրանք արտահանել:Հանդիպման մասնակիցները նախարարի հետ քննարկել են արտահանման ապահովագրության հարցեր: Գործարարները նշել են, որ լիարժեք օգտվում են արտահանողների համար նախատեսված պետական աջակցության գործիքակազմից: Tweet Դիտում՝ 1407