2017թ. հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 5,5% տնտեսական ակտիվություն:Համեմատության համար նշենք, որ հունվար-հուլիսին նույն ցուցանիշը կազմել էր 6,2%:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,4%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 9,4%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 8%-ով:Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 12,3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 12,4%-ով: Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 0,6%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,7%-ով: 2017թ. հունվար-օգոստոսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,5%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-օգոստոսին ավելացել է 24,4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 21,7%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 26%-ով: Tweet Դիտում՝ 3601