Հայաստանցիները սկսել են ավելի շատ ծախսել ճամփորդությունների վրա

15.09.2017 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Яндекс.Деньги
Այս ամառ Հայաստանի բնակիչներն ավելի շատ են ծախսել ճամփորդությունների վրա. այս ուղղությամբ վճարումների ավելացել են 5,3 անգամ՝ 2016թ. հունիս-օգոստոսի համեմատ: Զբոսաշրջիկների ծախսերը, ընդհանուր առմամբ, ավելացել են 6,8 անգամ:

Այս եզրակացությանը եկել են Яндекс.Деньги-ի մասնագետները՝ ուսումնասիրելով, թե ամառային ամիսներին որքան են ծախսել Հայաստանի բնակիչները երկրի ներսում եւ արտասահմանում: Հաշվի են առնվել Яндекс.Касса-ով առցանց վճարումներն ու Яндекс. Деньги-ի բանկային քարտերով օֆլայն վճարումները:


Անցած տարվա ամառային ամիսների համեմատ երկաթուղու եւ ինքնաթիռի գնված տոմսերի թիվն ավելացել է 2 անգամ: Առաջին դեպքում միջին չեքը կազմել է 34 760 դրամ, երկրորդի դեպքում՝ 95 920 դրամ: Մարդիկ նաեւ ակտիվ վճարումներ են կատարել Duty Free-ներում. այստեղ վճարումների թիվն աճել է ավելի քան 12 անգամ: Միջինում մեկ գնման վրա նրանք ծախսել են 26 730 դրամ:

Այս ամառ հայաստանցի զբոսաշրջիկները չեն տնտեսել հյուրանոցների եւ առողջարանների վրա: Համարների ամրագրման միջին չեքը կազմել է 20 690 դրամ, այն դեպքում, երբ 2016թ. հունիս-օգոստոսին այս ցուցանիշը չէր գերազանցում 15 720 դրամը:

Հայաստանի բնակիչները հանգստի ընթացքում սկսել են ավելի շատ զվարճանալ եւ էքսկուրսիաների գնալ. ամռանն այս մասով վճարումների թիվը գրեթե կրկնակի ավելացել է՝ 2016թ. ամառային ամիսների համեմատ: Աճել է նաեւ թանգարանների, ցուցահանդեսների եւ այլ տեսարժան վայրերի սիրահարների վճարած միջին չեքի արժեքը ՝ 9 930 դրամից հասնելով 12 000 դրամի:
Դիտում՝ 8253
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW