Անելիք Բանկի տրամադրած վարկերը հնարավոր է մարել «Իդրամ»-ի միջոցով

06.09.2017 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ #«Իդրամ»
«Իդրամ» վճարային համակարգի եւ Անելիք Բանկի համագործակցության արդյունքում բանկի տրամադրած վարկերի առցանց մարումներն այսուհետեւ հնարավոր կլինի իրականացնել «Իդրամ»-ի բոլոր հարթակներում:

Ինչպես հայտնել են «Իդրամ»-ում, նոր ծառայությունն Անելիք Բանկի վարկառուներին հնարավորություն է ընձեռում իրական ռեժիմում իրականացնել վարկերի պարբերական մարումներ «Իդրամ» համակարգի լայն ցանցով օրվա ցանկացած պահին:

Վարկերի վայրկենական մարումներ հնարավոր է իրականացնել www.idram.am կայքում, iOS եւ Android օպերացիոն համակարգերում հասանելի «Իդրամ» բջջային դրամապանակով, 53 մասնաճյուղերում եւ ավելի քան 160 տերմինալներով:

«Իդրամ»-ում տեղեկացրել են, որ համակարգի միջոցով վարկի մարում իրականացնելիս գումարի փոխանցումը կատարվում է նույն պահին, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ 19:45-ից հետո իրականացված մարումների փոխանցումը կատարվում է հաջորդ բանկային օրը:
Դիտում՝ 2983

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW