Նվազ նշանակության հարկային խախտումները «կներվեն»
24.08.2017 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://assets.pcmag.com

Վարչապետը, մասնավորապես, խոսել է հարկային ոլորտի վարչական իրավախախտումների մասին, որոնք կապված են հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնելու կամ թերի ներկայացնելու հետ:
Նրա խոսքով՝ նման դեպքերում նախատեսված է տուգանքի նվազագույն եւ առավելագույն չափ, սակայն դրանց որոշման օրենսդրական հիմքերը բացակայում են, ինչը թույլ է տալիս կիրառող մարմնին ցուցաբերել հայեցողական մոտեցում:
«Նման իրավախախտումներն իրենց բնույթով նվազ նշանակության են, որի պարագայում առաջին անգամ նման խախտում թույլ տվող տնտեսվարողների նկատմամբ կարող է կիրառվել նախազգուշացում, սակայն ներկայում նման հնարավորություն օրենսդրությամբ նախատեսված չէ»,- ասել է վարչապետը:
Նա հանձնարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին եւ պետական եկամուտների կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային ոլորտում նվազ նշանակության իրավախախտումների առաջին անգամ կատարելու դեպքում տնտեսվարողի նկատմամբ նախազգուշացում կիրառելու եւ տուգանքի չափի կիրառման հայեցողության հստակեցման վերաբերյալ առաջարկություններ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: