ՀԱԱԳ-ի նոր տնօրենը Արմեն Շահնազարյանն է
11.08.2017 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն


Հիշեցնենք, որ մինչ այս գործակալության գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Վազգեն Աբգարյանը:
Արմեն Շահնազարյանը 1994-1999 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ։
1999-2002 թթ. սովորել եւ ավարտել է նույն ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրան։
2015թ. հունվարից մինչ օրս զբաղեցրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
2013-2014 թթ. եղել է Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գլխավոր ֆինանսիստի տեղակալ։
2008-2013 թթ. զբաղեցրել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: