Հայաստանը ներկայացված կլինի C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում

28.07.2017 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#SPRING PR #Տաթեւիկ Սիմոնյան
Շվեցարիայի Ժնեւ քաղաքում անցկացվող «Ապագայի հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2018» մրցանակաբաշխության կազմակերպիչները Կորպորատիվ կատեգորիաների հանձնաժողովի կազմ ներկայացուցիչ են հրավիրել նաեւ Հայաստանի հաղորդակցությունների ոլորտից՝ SPRING PR-ընկերության համահիմնադիր, հաղորդակցությունների եւ արտաքին կապերի ղեկավար Տաթեւիկ Սիմոնյանին:

SPRING PR-ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ մրցանակաբաշխությանը ներկայացված նախագծերին իրենց գնահատականը տալու հնարավորություն կունենան պրոֆեսիոնալներ Հայաստանից, Գերմանիայից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Հարավային Աֆրիկայից, Բուդապեշտից:

«C4F-ը առանձնահատուկ մրցանակաբաշխություն է, քանի որ ըստ արժանվույն գնահատում է հաղորդակցման ոլորտի ակնառու պրոֆեսիոնալներին եւ հաղորդակցության ոլորտի ապագան կերտող ստրատեգներին: Մենք հավատում ենք, որ հաղորդակցությունը այսօր ավելի քան երբեւէ, աշխարհի բարգավաճ ապագան կառուցող հիմնական շարժիչն է: Մեր թիմը վստահ է, որ Դավոս C4F 2018 մրցանակաբաշխությունը ավելի մեծամասշտաբ է լինելու եւ շարունակելու է ոգեւորել աշխարհի տարբեր ծայրերից հաղորդակցությունների ոլորտի պրոֆեսիոնալներին»,- նշել է C4F մրցանակաբաշխության հիմնադիր-տնօրեն Յանինա Դուբեյկովսկայան:


«Ապագայի հաղորդակցություններ Դավոս» միջազգային մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2010թ.: Մրցանակաբաշխությունն ունի երեք բաժին՝ Անհատական, Կորպորատիվ եւ Ստարտափ, 23 կատեգորիա:

Մրցանակաբաշխության մանրամասները հասանելի են այստեղ:

Հիշեցնենք, որ 2017թ. մարտին Ժնեւում կայացած «Ապագայի հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2017» մրցանակաբաշխության ժամանակ SPRING PR-ընկերությունը իր՝ «Լինե'նք հոգատար Հայաստան» նախագծով արժանացել էր «Ապագայի Պրո Բոնո» (pro bono = for the public good) անվանակարգի մրցանակին, որը շնորհվում է ոչ կոմերցիոն հաղորդակցությունների եւ բարեգործական նախագծերի իրականացման ոլորտում բացառիկ արդյունքներ գրանցած կազմակերպությանը:
Դիտում՝ 18979
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW