152,6 մլն դրամ՝ Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամին

27.07.2017 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 152,6 մլն դրամ (մոտ $320 հազ.) հատկացնել նորաստեղծ Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ գումարն ուղղվելու է հիմնադրամին վերապահված գործառույթների ու ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ վերջինիս կողմից խորհրդատվական ծառայությունների մատուցմանը:

Հիշեցնենք, որ կառավարության մարտի 9-ի նիստում որոշվել էր դադարեցնել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունն ու հիմնել Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ:
Դիտում՝ 3760

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW