«Իդրամ» վճարային համակարգի եւ «Արեգակ» ՈՒՎԿ-ի համագործակցության արդյունքում արդեն հնարավոր է իրականացնել «Արեգակ»-ի կողմից տրամադրված վարկերի վայրկենական մարումներ «Իդրամ»-ի մասնաճյուղերում, կայքում, բջջային հավելվածով եւ տերմինալներով:Ինչպես նշել են «Իդրամ»-ում, համակարգի մասնաճյուղային եւ տերմինալային լայն ցանցը «լրացուցիչ հարմարավետություն է ստեղծում «Արեգակ» ՈւՎԿ-ի համար՝ իրենց ընթացիկ վճարումներն իրականացնելիս»:««Իդրամ»-ի առցանց հարթակներում (www.idram.am եւ «Իդրամ» բջջային դրամապանակ) իր վարկային պարտավորությունները մարելիս վարկառուն մեծապես խնայում է ժամանակ՝ վճարումը կատարելով ցանկացած վայրից: Գումարի փոխանցումն իրականացվում է անմիջապես՝ առցանց ռեժիմով, եւ գործարքի վերաբերյալ մանրամասները մշտապես հասանելի են լինում «Իդրամ» հաշվով իրականացված գործարքների պատմության մեջ»,- ասված է հաղորդագրությունում:Ընկերությունում տեղեկացրել են, որ ոչ աշխատանքային օրերին իրականացված վճարումների փոխանցումն իրականացվում է հաջորդ աշխատանքային օրը: Tweet Դիտում՝ 2652