Քաղաքապետարանը կաջակցի փոքր բիզնես հիմնող սիրիահայերին

24.07.2017 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տարոն Մարգարյան #սիրիահայեր
Երեւանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող սիրիահայ ընտանիքներին:

Ինչպես հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունում, Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերին եւ նրանց կողմից բարձրացվող խնդիրների արագ կարգավորմանը:

«Մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ընտանիքների խնդիրների կարգավորումը շարունակելու է մնալ մեր մշտական ուշադրության կենտրոնում, եւ տարեկան ծրագրով նրանց ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը եւս կրելու են շարունակական բնույթ: Սրան զուգահեռ, մեր լիազորությունների շրջանակում, նաեւ համապատասխան աջակցություն ցուցաբերեք այն սիրիահայերին, ովքեր ցանկություն ունեն զբավել փոքր ձեռնարկատիրությամբ՝ իրենց ուրույն մասնակցությունն ունենալով մեր քաղաքի զարգացմանը»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակական հսկողության տակ պահել սիրիահայերի խնդիրների կարգավորումն ու անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում նաեւ համապատասխան աջակցություն ցուցաբերել սիրիահայերին այս հարցում:
Դիտում՝ 2694

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW