«ԱԳԲԱ Լիզինգ»-ն ամփոփել է ֆինանսական ցուցանիշները՝ գրանցելով լիզինգի պորտֆելի՝ 10%, ակտիվների՝ 15% եւ կապիտալի 8% աճ:Միեւնույն ժամանակ, ընկերության կնքած պայմանագրերի քանակը տարվա ընթացքում աճել է 30%-ով, իսկ տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 52%-ով: Գրանցվել է չհարկված շահույթի 355 մլն դրամ ցուցանիշ:«2016թ. պահպանել ենք ՀՀ լիզինգի շուկայի բացարձակ առաջատարի դիրքը: Շարունակելով հաճախորդամետ քաղաքականությունը,ինչպես նաեւ հաշվի առնելով շուկայի պահանջներին համապատասխան ֆինանսավորման նոր լուծումներ առաջարկելու անհրաժեշտությունը՝ «ԱԳԲԱ Լիզինգ»-ը 2016-ին ներկայացել է իր նոր՝ «Լիզինգ՝ առանց վերլուծության», «Գրին Լիզինգ CashBack-ով», «Էներգախնայող լիզինգ» եւ «Էքսպորտ լիզինգ» պրոդուկտներով»,- ասված է հաղորդագրությունում:Տարվա կարեւոր ձեռքբերումներից ընկերությունում առանձնացրել են «ԱԳԲԱ Լիզինգ»-ի ենթաբրենդ «Գրին Լիզինգ»-ի պորտֆելի զգալի աճը, մասնավորապես` արեւային էներգիայով աշխատող սարքավորումների ֆինանսավորման ոլորտում. հաշվետու ժամանակահատվածում «Գրին Լիզինգ»-ի շրջանակում իրականացված նախագծերի թիվը հասել է 160-ի, իսկ պորտֆելը՝ 3,6 մլրդ դրամի (50%-ով ավելի, քան 2015թ.): Ֆինանսական միջոցների ներգրավման տեսանկյունից 2016-ին իրականացվել են միջազգային ֆինանսավորման ֆոնդերի հետ աշխատանքներ՝ ներգրավելով ինչպես արտարժույթով, այնպես էլ դրամով ֆինանսավորման աղբյուրներ, այդ թվում՝ գերմանական KfW բանկի հետ համագործակցությունը, որի արդյունքում «ԱԳԲԱ Լիզինգ»-ի՝ ազգային արժույթով ֆինանսավորումն աճել է 7%-ով՝ 2015-ի համեմատած: «2017թ. եւս շարունակելու ենք իրականացնել զարգացմանն ուղղված նոր ծրագրեր եւ օժանդակել ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին, տնտեսության բոլոր ոլորտներում գործող մանր եւ միջին ձեռնարկություններին, գյուղացիական տնտեսություններին՝ տրամադրելով ֆինանսավորման շահավետ պայմաններ»,- նշված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3327