Ֆրանսիացի ներդրողների հետաքրքրությունների աճին նպաստել է ՀՀ կառավարության գործելաոճը

13.07.2017 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ժան-Ֆրանսուա Շարպանտիե #ներդրումներ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր ասել է, որ վերջին շրջանում ֆրանսիական մի շարք ընկերությունների շարունակական հետարքրքությունը հայկական շուկայով պայմանավորված է մասամբ Հայաստանի նոր կառավարության որդեգրած քաղաքականությամբ։

«Ֆրանսիական բավական խոշոր ընկերություններ այսօր սկսել են Հայաստանում ներդրումներ անելու հնարավորություններ փնտրել։ Սա նաեւ պայմանավորված է Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության այն հայտարարություններով, որոնք վերաբերում են ավելի թափանցիկ աշխատելուն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է դեսպանը։


Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի խոսքով՝ «ՀՀ կառավարության հայտարարությունները վստահության մթնոլորտ են ձեւավորում ապագա ներդրումների համար, ուստի պետք է սպասել գործադիրի որդեգրած քաղաքականության արդյունքներին»:

Դեսպանն ընդգծել է, որ հայկական շուկայով ֆրանսիական ընկերությունների հետքրքրվածության աճի վրա ազդել է նաեւ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:
Դիտում՝ 17399

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW