Սբերբանկը տեղադրել է դեմքը նույնականացնող առաջին բանկոմատը

11.07.2017 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սբերբանկ
Ռուսական Սբերբանկը Մոսկվայում տեղադրել է դեմքի նույնականացման տեխնոլոգիայով հագեցած առաջին բանկոմատը, գրում է Tass.ru կայքը:

«Հաճախորդին նույնականացնելուց հետո սարքավորումը թույլ է տալիս նրան «անձնական գրասենյակում» իրականացնել բոլոր անկանխիկ գործառնությունները՝ առանց քարտի օգտագործման: Պիլոտային ծրագիրը կանցկացվի մինչեւ 2017-ի վերջը, որից հետո որոշում կկայացվի հաճախորդին դեմքով նույնականացնող ինքնասպասարկման սարքերի ցանցի հետագա զարգացման վերաբերյալ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:


Բացի այդ, մինչեւ հուլիսի վերջը Սբերբանկը շահագործման կհանձնի NFC ոչ կոնտակտային տեխնոլոգիայով ինքնասպասարկման 2000 սարք, ինչը թույլ կտա քարտատերերին իրականացնել գործարքներ՝ քարտը չմտցնելով բանկոմատի մեջ: Մինչեւ սեպտեմբեր այս ծառայությունից կկարողանան օգտվել նաեւ այլ բանկերի քարտատերերը:

Բանկը փորձարկում է նաեւ ինքնասպասարկման սարքերի վրա տեսախորհրդատվության հնարավորությունը:

«Բիոմետրիա, տեսախորհրդատվություն, NFC. այս բոլոր ոլորտներում մենք մեծ հեռանկար ենք տեսնում: Մինչդեռ նրանց ներդրման արագությունն ու մասշտաբները կախված կլինեն նրանից, թե ինչքանով դրանք պահանջված կլինեն մեր հաճախորդների շրջանում այսօր եւ վաղը»,- մեկնաբանել է Սբերբանկի փոխնախագահ Սերգեյ Մալցեւը:
Դիտում՝ 16038
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW