Օգոստոսից վերամշակողները մթերման մատչելի վարկեր կստանան

10.07.2017 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #մթերում
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով, օգոստոսից կմեկնարկի մատչելի պայմաններով՝ 3% տոկոսադրույքով, վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերին:


Նախարարի պարզաբանմամբ` վարկը տրամադրվելու է վերամշակողին, սակայն գումարը փաստացի ստանալու է գյուղացիական տնտեսությունը, որի բերքը կնքված պայմանագրի համաձայն՝ մթերել է տվյալ կազմակերպությունը:

«Այս ծրագիրը հնարավորություն կտա նախ՝ արմատավորել պայմանագրերի կնքման մշակույթը, ինչպես նաեւ հնարավորություն տալ վերամշակողներին ժամանակին կատարել վճարումները»,- ասել է Իգնատի Առաքելյանը:
Դիտում՝ 5579

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW