Վարչապետը բյուջեի եկամուտների «ամբիցիոզ աճ» է խոստանում

06.07.2017 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #միջնաժամկետ ծախսերի ծրագիր
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ ծրագիրն ուղղված է բարելավելու մակրոտնտեսական հաշվեկշռվածությունը՝ ի հաշիվ ռեսուրսների իրատեսական եւ համապարփակ փաթեթի ձեւավորման, նպաստելու պետական ֆինանսների միջոլորտային եւ ներոլորտային արդյունավետ վերաբաշխմանը, բարելավել բյուջետային ծրագրերի գնահատման համակարգն ու մեծացնել պետական ֆինանսների կառավարման թափանցիկությունը:

Նրա խոսքով՝ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պետական կառավարման մարմինների եւ հանրության համար ընկալելի կդարձնի կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները եւ ծախսային քաղաքականության ռազմավարությունը:

«Ծրագրով նախատեսում ենք սեփական եկամուտների բավական ամբիցիոզ աճ եւ հաստատուն ծախսերի շատ կոշտ կառավարում: Նախատեսում ենք տնտեսված միջոցներն ուղղել տնտեսական աճին: Բավական դժվար իրագործելի հայտանիշեր ենք դնում՝ հարկ/ՀՆԱ հարաբերակցության, արտաքին պարտքի կայունության, դեֆիցիտի վերաբերյալ: Բոլորիցս պահանջվելու է մաքսիմալ համակարգված աշխատանք»,- ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Դիտում՝ 3199
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW