Հայէկոնոմբանկը Կապան քաղաքում այսօր բացել է իր առաջին մասնաճյուղը:Բանկում նշել են, որ հաճախորդները «Կապան» մասնաճյուղի ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ը:«Նորաբաց մասնաճյուղը հագեցած է նորագույն մարքեթինգային լուծումներով եւ լուսավոր սրահներով: Մասնաճյուղում մատուցվելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը՝ ստեղծելով հաճախորդների համար հարմարավետ եւ արդյունավետ սպասարկման պայմաններ: Մենք աշխատում ենք հնարավորինս բարձրորակ եւ պրոֆեսիոնալ սպասարկում եւ ֆինանսական խորհրդատվություն ապահովել մեր մասնաճյուղերում, որպեսզի հաճախորդը հաճույքով այցելի բանկ եւ ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանն ու խնդիրների լուծումը մեր աշխատակիցների կողմից»,- ասել է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամայիս Գալստյանը: Բանկում ընդգծել են, որ շարունակելու են մշակել զարգացմանն ուղղված նոր ծրագրեր եւ բարելավել սպասարկման որակը: «Մենք վստահ ենք, որ մեր քսանվեցամյա փորձը կծառայի Կապան քաղաքի բնակիչներին, իսկ մեր նոր գործարար հարաբերությունների ստեղծումը զարկ կտա քաղաքի տնտեսության զարգացմանը: Հավաստիացնում ենք, որ մեր հաճախորդներին շատ անակնկալներ են սպասվելու: Մասնաճյուղի բացման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ մինչեւ 2017թ. օգոստոսի 3-ը «Կապան» մասնաճյուղի բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել հետեւյալ արտոնյալ պայմաններից՝ - Ստանալ վարկեր բանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչեւ 2%-ով ավելի ցածր տոկոսադրույքով,- Ներդնել ավանդներ բանկում գործող տոկոսադրույքից մինչեւ 1% ավելի բարձր տարեկան տոկոսադրույքով,- Մինչեւ աշխատավարձի 10-ապատիկի չափով վարկերի եւ վարկային գծերի տրամադրում բոլոր գրանցված աշխատողներին,- Քարտերի տրամադրում 50%-ով ավելի ցածր տարեկան սպասարկման վարձով»,- ասել է Արամայիս Գալստյանը: Հայէկոնոմբանկն այսօր ունի 49 մասնաճյուղ Հայաստանի տարածքում, որոնցից 25-ը՝ Երեւանում, 23-ը՝ մարզերում եւ 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: Tweet Դիտում՝ 6657