ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է երկարաձգել տեսչական ստուգումների կասեցման գործընթացը:Կառավարության հունվարի 26-ի որոշմամբ՝ մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը սահմանափակված են տեսչությունների կողմից իրականացվող ստուգումները՝ բացառությամբ հարկային ու մաքսային մարմինների:«Հաշվի առնելով տեսչական բարեփոխումների շրջանակի այս փուլում իրականացվող օպտիմալացման աշխատանքները, ինչպես նաեւ տնտեսվարողներին որոշակի ժամանակահատվածով ստուգումների բեռից ազատելու անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարում են կառավարության հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ ստուգումների կասեցումը մինչեւ տարեվերջ երկարաձգելու վերաբերյալ»,- ասել է Կարեն Կարապետյանը:Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստուգումների ժամանակավոր կասեցումը նպատակ ունի բիզնեսը զերծ պահել անհարկի տեսչական միջամտություններից: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ստուգումների սահմանափակումը չի տարածվում բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների վրա: Tweet Դիտում՝ 5569