Ադրբեջանի բանկային կապիտալի ծավալը 2007 թ. առաջին եռամսյակում աճել է 11%-ով

30.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի Ազգային բանկը (ԱԱԲ) նշում է 2007 թ. առաջին եռամսյակի արդյունքներով գրանցված բանկային ոլորտի կապիտալիզացման իրավիճակի բարելավումը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով Տրենդին, ապրիլի 1-ի դրությամբ ադրբեջանական 25 բանկերի կապիտալը ձեւավորված էր 5 մլն մանաթից մինչեւ 10 մլն մանաթի սահմաններում: 15 բանկերի մոտ այն գերազանցում է 10 մլն մանաթը:

Համաձայն ԱԱԲ նորմատիվ պահանջների, 2007 թ. հունվարի 1-ին ադրբեջանական առեւտրային բանկերի կապիտալը պետք է կազմեր առնվազն 8.2 մլն մանաթ, իսկ մինչեւ հուլիսի 1-ը պետք է հասցվի 10 մլն մանաթի:

Երկրում գործող 44 բանկերի կապիտալի համախառն ծավալը կազմել է 669.9 մլն մանաթ` տարեսկզ•ˠհամեմատ աճելով 11%-ով:

 

Դիտում՝ 7038
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW