ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է հունվարին ներդրված էլեկտրոնային ժողովրդավարության գործիքի՝ www.e-draft.am կայքի աշխատանքին, որտեղ հանրային քննարկման են դրվում ՀՀ օրենքների եւ կառավարության որոշումների նախագծերը:«Այս հարթակը թույլ է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ կառավարությունում առկա օրենսդրական նախաձեռնությունների աշխատանքներին, ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները՝ արդյունքում ապահովելով հանրային քննարկման ու հասարակության հետ հետադարձ կապի ապահովման մեխանիզմ»,- ասել է վարչապետը՝ մյուս կողմից նշելով, որ ոչ բոլոր գերատեսչություններն են ապահովում իրավական ակտերի նախագծերի առկայությունը հարթակում:Վարչապետը կառավարության բոլոր անդամներին հանձնարարել է խստորեն հետեւել հանրային քննարկմանը ենթակա ՀՀ օրենքների եւ կառավարության որոշման նախագծերի՝ www.e-draft.am-ում տեղադրած լինելու, ինչպես նաեւ կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնելու պարտադիր պահանջին: Արդարադատության նախարարին էլ հանձնարարվել է մեկամսյա ժամկետում իրականացնել լուսաբանման աշխատանք՝ քաղաքացիական հասարակությանն ու գործարար համայնքին իրազեկելով նշված հարթակի առկայության եւ հնարավորությունների մասին: Tweet Դիտում՝ 1522