ՀՀ-ն Չինաստանում առեւտրաարդյունաբերության ներկայացուցիչ ունի

13.06.2017 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստանում ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատ #Արթուր Եգորյան
Չինաստանի Նինգբո քաղաքում բացվել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչության գրասենյակը:

Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում, Չինաստանում ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչն է լինելու Արթուր Եգորյանը:

Գրասենյակը զբաղվելու է հայ-չինական տնտեսական համագործակցության ակտիվացման, հայ գործարարների շահերի պաշտպանության, չինական շուկայում հայկական արտադրանքի առաջմղման եւ այլ հարցերով:

Գրասենյակի բացման արարողությանը ՀՀ դեսպանության անունից մասնակցել է Չինաստանում ՀՀ առեւտրական կցորդ Հրանտ Աբաջյանը:
Դիտում՝ 2451

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW