Հայաստանը կշարունակի սերտ աշխատանքը ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի հետ

09.06.2017 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #ՀԲ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի՝ Բելգիայի եւ Նիդեռլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցների պատվիրակությանը:

Նախագահի խոսքով՝ այս հանդիպումները լավ հնարավորություն են ոլորտի պատասխանատուների եւ գործընկերների հետ մտքեր փոխանակելու, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության առջեւ ծառացած խնդիրների ու մարտահրավերների, դրանց հաղթահարման հնարավոր ուղիների շուրջ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը եւ կարեւորել 25 տարիների ընթացքում համատեղ իրականացված ծրագրերը, որոնց շնորհիվ «Հայաստանը կարողացել է երկրում ապահովել մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունություն՝ վարելով համակարգված հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն, ինչպես նաեւ իրագործել բարեփոխումներ ամենատարբեր ոլորտներում եւ դրա հաշվին բարձրացնել Հայաստանի տնտեսության արդյունավետությունը»:

Ընդգծելով, որ Հայաստանը նախաձեռնել է երկարաժամկետ զարգացմանը միտված լրջագույն բարեփոխումներ` Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ բարեփոխումների շրջանակում կշարունակվի սերտ եւ արդյունավետ համագործակցությունը ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի հետ:

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ նոր ձեռքբերումներ արձանագրելու ակնկալիքով:
Դիտում՝ 2499
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW