Հունիսի 4-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի տարբեր ստորաբաժանումների ու մասնաճյուղերի միջեւ անցկացվել են «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը: Ինչպես հայտնել են բանկում, երրորդ տեղի համար մրցել են «Վաճառք»-ը եւ «Նալբանդյանի Հավաքական»-ը, որի արդյունքում հաղթել է վերջին թիմը:Գավաթը խաղարկվել է «Երեւան1» (Երեւան քաղաքի մասնաճյուղեր) եւ «Երեւան 2» (Երեւան քաղաքի մասնաճյուղեր) թիմերի միջեւ: 5:3 հաշվով գավաթակիր է դարձել «Երեւան 2» թիմը:«Լավագույն ռմբարկու» է ճանաչվել Վահե Արսենյանը՝ «Նալբանդյանի Հավաքական» թիմից:Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Լեւոն Նիկոլյանը՝ «Երեւան1» թիմից, լավագույն ավագ՝ Տարոն Ղուկասյանը նույն թիմից, եւ լավագույն դարպասապահ՝ Հովհաննես Արշակյանը՝ «Երեւան2» թիմից: Tweet Դիտում՝ 10133