Ֆիրդուսի փողոցի առեւտրականները կտեղափոխվեն այլ շուկաներ

05.06.2017 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆիրդուսի փողոց #Տարոն Մարգարյան
Ֆիրդուսի փողոցի առեւտրականները կտեղափոխվեն Երեւանում գործող այլ շուկաներ՝ կապված տվյալ տարածքում նախատեսվող շինարարական աշխատանքների մեկնարկի հետ:

«Ներդրողի կողմից տվյալ տարածքում արդեն իսկ մեկնարկում են շինարարական  աշխատանքները, եւ պետք է քայլեր ձեռնարկենք, որ տարածքում առեւտրային գործունեություն իրականացնող մեր համաքաղաքացիներին տեղափոխենք համապատասխան այլ վայրեր, որ կարողանան շարունակել իրենց գործունեությունը: Արդեն այսօրվանից բանակցեք գործող շուկաների սեփականատերերի հետ, որպեսզի Ֆիրդուսի շուկայի առեւտրականներին պատշաճ պայմաններ առաջարկվեն»,- ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետը կոչ է արել այս հարցում լինել հետեւողական, «քանի որ որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե տվյալ առեւտրականներին փոխարենը չեն առաջարկվում գործունեությունը շարունակելու պայմաններ»:

«Բանակցությունների շրջանակում գործող շուկաների սեփականատերերի հետ նաեւ պայմանավորվածություն ձեռք բերեք, որ որոշակի ժամանակահատվածում տրամադրված տարածքների դիմաց տվյալ առեւտրականներից գումար չգանձեն», - ասել է Տարոն Մարգարյանը՝ հանձնարարելով խնդիրն ամբողջությամբ կարգավորել մեկշաբաթյա ժամկետում:
Դիտում՝ 2157

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW