Ֆրանսիական ընկերությունները սկսել են հետաքրքրվել ՀՀ-ով, ասել է դեսպանը

01.06.2017 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր ասել է, որ ֆրանսիական ձեռնարկությունները սկսել են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։

Այս մասին դեսպանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված հանդիպումները սկսել են արդյունքներ տալ:

«Առեւտրատնտեսական ոլորտում մենք մեծ ծավալի առեւտուր չենք իրականացնում: Այն բավական թույլ է։ Սակայն այսօր որոշակի առաջընթաց գրանցվում է»,- ասել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Banks.am-ը ֆրանսիական ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարները պարզելու նպատակով հարցումով դիմել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն:
Դիտում՝ 4881

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW