«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ներդրել է տուրիստական նոր սպառողական վարկատեսակ, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձեռք բերել տուրիստական փաթեթներ ապառիկ տարբերակով: Ինչպես հայտնել են ՈՒՎԿ-ում, վարկը տրամադրվում է մինչեւ 1 մլն դրամի չափով, առանց երաշխավորության կամ գրավադրման, 20% տարեկան տոկոսադրույքով եւ մինչեւ 24 ամիս մարման ժամկետով, որից մինչեւ 2 ամիսը՝ արտոնյալ (վարկի մայր գումարի վճարում չի կատարվում): «Հաշվի առնելով շուկայի եւ մեր հաճախորդների պահանջարկը՝ ամռանն ընդառաջ ներդրվել է այս նոր սպառողական վարկատեսակը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին կազմակերպել եւ լիարժեք վայելել ամառային հանգիստը ապառիկ տարբերակով՝ գործընկեր տուրիստական կազմակերպությունների միջոցով: Այս վարկատեսակի շրջանակում մենք համագործակցում ենք արդեն լայն ճանաչում ստացած եւ վստահություն վայելող մի շարք տուրիստական ընկերությունների հետ՝ «Լոռե թրավել», «Մեփ թրեվլ», «Ռումէա» եւ «Սլայս տուրս»: Հետագայում պլանավորում ենք ընդլայնել գործընկերների շրջանակը` ընձեռելով մեր հաճախորդներին հանգիստը կազմակերպելիս ընտրության ավելի մեծ հնարավորություն»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի Մարքեթինգի, ՀԿ եւ գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:Նրա խոսքով՝ վարկը տրամադրվում է առանց գրավադրման եւ առանց երաշխավորության, վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 15 րոպեի ընթացքում՝ գործընկեր տուրիստական ընկերությունների տարածքում:«Վստահ եմ, որ այս նոր վարկատեսակը, նախկինում ներդրված վարկատեսակների նման, նույնպես ձեռք կբերի հաճախորդների լայն շրջանակ»,- ասել է Արմեն Արեւյանը: Tweet Դիտում՝ 2925