Երեւանում քննարկվել են երկաթուղային փոխադրման ոլորտի հարցեր

29.05.2017 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Մարտիրոսյանն #«ՀԿԵ» #«Ռուսական երկաթուղիներ»
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինն այսօր ասել է, որ Հայաստանի տարածքով երկաթուղային բեռնափոխադրումները մեծ պոտենցիալ ունեն:

Ալեքսանդր Միշարինն այս մասին նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

Ալեքսանդր Միշարինի խոսքով՝ ընկերության աշխատանքի նոր ռազմավարության մշակման ընթացքում նախատեսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել ուղեւորափոխադրմանը՝ առաջնահերթ դիտարկելով նաեւ ուղեւորների սպասարկման որակի բարձրացումը:

Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը ստանձնած «Ռուսական երկաթուղիներ»-ի ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ ընկերությունը քննարկում է շարժակազմը 2 նոր էլէկտրագնացքով համալրելու հնարավորությունը:

Վահան Մարտիրոսյանն էլ հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերության առաջարկություններին:

Նախարարը ներկայացրել է նաեւ  «Հարավկովկասյան երկաթուղու» մասնակցությամբ իրականացվող մուլտիմոդալ բեռնափոխադրման պիլոտային ծրագիրը եւ հույս հայտնել, որ այս ուղղությամբ մինչեւ տարեվերջ զգալի ծավալային աճ կգրանցվի:
Դիտում՝ 1592
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW