«ՓՄՁ ներդրումներ»-ն այս տարի 20 ծրագիր է ֆինանսավորել
17.05.2017 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «ՓՄՁ ներդրումներ»

Վարկերը տրամադրվել են մինչեւ 7 տարի մարման ժամկետով, բացառապես դրամով:
Այս մասին Արթուր Բադալյանն ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` 2016թ. կազմակերպությունը վարկավորել է 50 ձեռնարկություն, իսկ Հայաստանի համայնքներից ստացվել է մոտ 95 ներդրումային ծրագիր:
Անդրադառնալով Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական լիզինգի պետական աջակցության ծրագրին` Արթուր Բադալյանը նշել է, որ գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են՝ 20% կանխավճար, տարեկան տոկոսադրույքը` 9%, որից 7%-ը սուբսիդավորվում է պետության կողմից. արդյունքում` ֆերմերը վճարում է 2% լիզինգային տոկոսադրույք 3-10 տարի մարման ժամկետում՝ կախված տեխնիկայի տեսակից:
«ՓՄՁ ներդրումներ»-ն իր միջոցներով լիզինգի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկաներն ապահովագրել է կորստյան եւ վնասվածքի ռիսկերից (կասկո):
Հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքներից գոյացած եկամուտների սեզոնայնությունը՝ այն սահմանել է լիզինգառուներին հարմար վճարումների ժամանակացույց:
«Գործունեության ամբողջ ընթացքում մեր կազմակերպությունն աշխատել է շահույթով: 2016-ը փակել ենք 260 մլն դրամ շահույթով, որից հարկեր ենք վճարել, շահույթն ուղղվում է նաեւ գլխավոր պահուստի համալրմանը, կապիտալի մեծացմանը»,- ընդգծել է Արթուր Բադալյանը՝ հավելելով, որ «ՓՄՁ ներդրումներ»-ը Պետական եկամուտների կոմիտեի կողմից արժանացել է «Օրինապահ հարկ վճարող» հավաստագրի:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: