Երեւանում օրգանական արտադրության թեմայով համաժողով կանցկացվի

10.05.2017 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #NABU
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) մայիսի 17-ին Երեւանում «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շրջանակում համաժողով կանցկացնեն:

Ինչպես հայտնել են բանկում, համաժողովին կմասնակցեն օրգանական գյուղատնտեսական արտադրանք թողարկող ՓՄՁ-ներն ու ոլորտով հետաքրքրված այլ անձիք:
    
Համաժողովի ընթացքում Գերմանիայից հրավիրված պրոֆեսոր Շտեֆան Դրեեսմանը կներկայացնի օրգանական արտադրանքի արտադրման կարեւորագույն փուլերը, միջազգային փորձը, օրգանական արտադրանքի իրացման եվրոպական շուկան եւ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ կպատասխանի մասնակիցների հարցերին:

Մայիսի 18-20-ն էլ սեմինար–քննարկումներ կիրականացվեն Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում ՓՄՁ-ներին օրգանական հումք մատակարարող ֆերմերների համար:

Համաժողովին մասնակցելու համար ոլորտի ՓՄՁ ներկայացուցիչները պետք է գրանցվեն մինչեւ մայիսի 12-ը՝ իրենց կոնտակտային տվյալներն ուղարկելով organic@acba.am հասցեին կամ զանգահարելով (093) 420062 հեռախոսահամարով:

«Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու եւ ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015-ից մեկնարկել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:
 
Ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ֆերմերները հնարավորություն են ստանում բանկի եւ NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության շնորհիվ ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում եւ անհամեմատ մեծացնել ոլորտի  արտադրանքի թե՛ ավելացված արժեքը, թե՛ արտահանման հեռանկարները:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում հիշեցրել են, որ 2015-ից մեկնարկած «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագրի շրջանակում ֆերմերների համար անցկացվում է մրցույթ, որի հաղթողները բանկի եւ NABU-ի համատեղ ֆինանսական աջակցությամբ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում են ստանում:

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2017-2018 թթ. մրցույթի մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք հետեւել բանկի պաշտոնական կայքին:
Դիտում՝ 1921
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW