Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 668 589 մարդ, որը 28,3%-ով գերազանցում է անցած տարվա նույն ամիսների ցուցանիշը:Ապրիլին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 183 108 մարդ՝ 38,9%-ով գերազանցելով անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը:2017թ. հունվար-ապրիլին՝ 2016թ. նույն ամիսների հետ համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորհոսքի 25,7% աճ:«Զվարթնոց»-ում 2017թ. առաջին չորս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 7246 տ ապրանք, որը 82,8%-ով գերազանցում է 2016թ. նույն ամիսների ցուցանիշը:2017թ. ապրիլ ամսին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 5283 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 745,3%-ով:«Շիրակ» օդանավակայանում հունվար-ապրիլին ուղեւորահոսքն աճել է 334,5%-ով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում հունվար-ապրիլ ամիսներին, անցած տարվա նույն ամիսների համեմատ, 21,2%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները: Tweet Դիտում՝ 2110