ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն (ՍԱՊԾ) ադրբեջանական ծագման խնձորների նմուշների փորձաքննության արդյունքում որակի շեղումներ չի հայտնաբերել:Ինչպես հայտնել են ՍԱՊԾ մամուլի ծառայությունում, նմուշներում նախատեսված ցուցանիշները (դելտամետրին, դիմետոադ, մետալաքսիլ, ցիպերմետրին, ցիֆլուտին, ԴԴՏ եւ տրա մետաբոլիտներ, ՀՔՑՀ (ալֆա, բետտա, գամմա իզոմերներ), քլորպիրիֆոս) համապատասխանել են սահմանված նորմերին: Այդուհանդերձ, հայտնաբերված խմբաքանակը համարվել է վտանգավոր, քանի որ չի ունեցել անվտանգությունը հավաստող որեւէ փաստաթուղթ:«Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի շրջանակում, ինչպես նաեւ պետական այլ կառույցների հետ համագործակցության եւ սպառողների ակտիվ արձագանքների արդյունքում մայրաքաղաքի եւ մի քանի մարզերի իրացման կետերում կասեցvել է հայտնաբերված ադրբեջանական ծագման ավելի քան 500 կգ խնձորի վաճառքը»,- ասված է հաղորդագրությունում: 02.05.2017 | 17:44 Ադրբեջանական խնձորի ներկրման առթիվ քրեական գործ է հարուցվել Վտանգավոր ճանաչված խմբաքանակի իրացումն արգելվել է եւ հանձնարարվել ոչնչացնել (խոտանել): Tweet Դիտում՝ 1298