Կոնվերս Բանկն ընդլայնում է ծառայությունների մատուցման աշխարհագրությունը՝ «Առինջ Մոլ»-ի տարածքում գործարկելով «Կոտայք» մասնաճյուղը:««Կոտայք» մասնաճյուղի գործարկումը բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման եւ արդիականացման ծրագրի հերթական քայլն է: Այս մասնաճյուղի բացմամբ Հայաստանի խոշորագույն մանրամեծածախ առեւտրի կենտրոնի՝ «Առինջ Մոլ»-ի հաճախորդները եւ հարակից բնակավայրերի բնակիչները կարող են օգտվել ունիվերսալ բանկային ծառայությունների ամբողջ փաթեթից՝ ավանդ, վարկ, արտարժույթի փոխանակում, տեղական եւ միջազգային փոխանցումներ եւ այլն: Բանկի տարածքում կձեւավորվեն հաճախորդների սպասարկման ենթակառուցվածքներ՝ բանկոմատների եւ բանկի վճարային տերմինալների ցանց»,- նշել են բանկում: Կոնվերս Բանկն այս տարի նախատեսում է եւս 3 նոր մասնաճյուղի գործարկում, ինչպես նաեւ Երեւանում ու մարզերում գործող մասնաճյուղերից 6-ի վերանորոգում եւ արդիականացում:«Կոնվերս Բանկում միշտ կարեւորել են ծառայությունների հասանելիությունը եւ սպասարկման որակի եւ պայմանների բարելավումը: Այդ առումով տարածքների բարեկարգման ու մասնաճյուղերի ցանցի ընդլայնման աշխատանքները լինելու են շարունակական»,- ընդգծել են բանկում:Ներկայում Երեւանում եւ մարզերում գործում է Կոնվերս Բանկի 34 մասնաճյուղ: Tweet Դիտում՝ 25804