Եվրոպական Միությունը, Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում, այս տարի Հայաստանին կտրամադրի շուրջ €17 մլն։Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:«Ծրագրի իրականացման արդյունքում՝ 2007թ. ի վեր Հայաստանում արդարադատության, գյուղատնտեսության, կրթության եւ շարք այլ առանցքային ոլորտներում շոշափելի բարեփոխումներ են իրականացվել»,- նշել է փոխնախարարը: Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում անցած տարի Հայաստանին հատկացվել է «աննախադեպ բարձր ֆինանսական աջակցություն՝ €27,5 մլն»։Փոխնախարարն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգռված է, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող յուրաքանչյուր ծրագիր լինի հնարավորինս արդյունավետ։Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն էլ ասել է, որ «Հայաստանը շարունակում է հաջողությամբ իրականացնել այս ծրագիրը»:ԵՄ ներկայացուցիչը տեղեկացրել է նաեւ, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող պետական կառավարման բարեփոխումների ծրագրով (€20 մլն) առաջիկայում էլեկտրոնային կառավարման համակարգերը կկատարելագործվեն, որի արդյունքում առաջիկա տարիներին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կունենա անձը հաստատող էլեկտրոնային քարտ։ «Մեր յուրաքանչյուր ֆինասական աջակցությամբ մենք նպատակ ունենք լավագույն արդյունք ապահովել Հայաստանի քաղաքացիների համար»,- նկատել է Հոա-Բին Աջեմյանը։Վերջին 10 տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Բյուջետային աջակցությունը կազմել է €250 մլն, որը մեկ տարվա կտրվածքով կազմում է մոտ €25 մլն։ Ընդհանուր առմամբ՝ ԵՄ-ն Հայաստանին տարբեր ծրագրերի միջոցով տարեկան €40-50 մլն աջակցություն է տրամադրում, որի կեսն ուղղվում է Բյուջետային աջակցության ծրագրին։ Այս ծրագրով նախատեսված գումարներն ամբողջապես ուղղակիորեն փոխանցվում են Հայաստանի պետական բյուջե: Գումարները տրամադրվում են միայն համաձայնագրերի շրջանակում ամրագրված պարտավորությունները Հայաստանի կողմից իրականացնելուց հետո: Tweet Դիտում՝ 6656